Այս տարի ևս Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է ջրլող թռչունների հաշվառում Արարատի և Արմավիրի մարզերի ջրաճահճային տարածքներում։
Eco.am սոցիալական հարթակը NABU-ից տեղեկացավ, որ ձմեռային մոնիթորինգային աշխատանքների ընթացքում գրանցվել է 12 ջրլող թռչնատեսակ, որոնցից 3-ը կարմիրգրքային տեսակներ էին։
Գրանցված թռչնատեսակների քանակը բավականին քիչ է, ինչի պատճառն է որսը, ջրային մակերեսների սառցակալումը կամ լճերի չորացում և մարդկային զանազան գործոնները։
Ջրլող թռչունների ձմեռային հաշվառման նպատակն է հավաքագրել տվյալներ վերոնշյալ տեղանքների ջրաճահճային տարածքներում ձմռանը հանդիպող ջրլող թռչնատեսակների վերաբերյալ։






Թողնել մեկնաբանություն