Մեկնարկել է սպիտակ արագիլների ձմեռային հաշվառումը

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5/

Ձմեռը եկել է, ինչը նշանակում է, որ սպիտակ արագիլների հաշվառումը մեկնարկել է։ Ըստ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի, ուսումնասիրությունները թույլ են տալիս նկարագրել թռչնատեսակի ձմեռող պոպուլյացիայի չափսը և ձմեռման արեալը։

Հաշվառումն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում «սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ

2017 թվականին առաջին ահազանգն է ստացվել այն մասին, որ սպիտակ արագիլների փետրածածկը «սևանում են»։ Այդ իսկ պատճառով 2020 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը մեկնարկել է ծրագիրը՝ բացահայտելու աղտոտման արեալը և պատճառները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել