Կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման գործընթացները քննարկվել են COP 28-ին ընդառաջ կայացած նախարարական համաժողովին

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%b4%d5%b4%d5%a1/

Հոկտեմբերի 30-ից- 31-ը Աբու Դաբիում կայացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին ընդառաջ  նախարարական համաժողովի։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Արաբական Միացյալ էմիրությունների կլիմայի հարցերով հատուկ բանագնաց, COP 28-ի նախագահ Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերի հրավերով մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Հանդիպման նպատակը կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման և հարմարվողականության գործողությունների և ֆինանսական աջակցության արագացումն ու ուժեղացումն էր, մասշտաբավորումը,  ինչպես նաև գործողությունների հստակեցումը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության լայնածավալ անբարենպաստ ազդեցությունները և դրա հետ կապված մարդկանց և բնությանը հասցված կորուստները և վնասները։

Հանդիպումը անցկացվել է կլոր սեղան քննարկումների, զուգահեռ թեմատիկ և ոլորտային քննարկումների, երկկողմ հանդիպումների ձևաչափով։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է «Կլիմայական  ֆինանսավորման համար նոր շրջանակի կառուցում» թեմայով բարձրաստիճան նախարարական հանդիպմանը, ունեցել է երկկողմ հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Բուլղարիայի, Սլովենիայի պատվիրակության ղեկավարների, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբի համակարգողի հետ։

Քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, համագործակցության նոր հնարավորություններ և 2024 թվականին COP29-ի հյուրընկալության հետ կապված հարցեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով