Սահմանվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները

https://eco.am/%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%ab%d5%a3-%d5%b1%d5%af%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af/

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ կիսամյակի հայտերի ընդունումը։ Կառավարության որոշմամբ հաստատվել են  2023  թվականի երկրորդ կիսամյակի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ սիգի ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը սահմանված է 300 տոննա։

2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝

1 ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս,

2 սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները,

3 սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի),

4 արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),

5 արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում,

6  Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։