Ինչպե՞ս հասկանալ՝ ձեռքի տակ եղած թափոնը վերամշակվո՞ղ է, թե՞ ոչ

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%9d-%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84%d5%ab-%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a5%d5%b2%d5%a1%d5%ae-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8/

Երևանում ապրող յուրաքանչյուր մարդու գործունեության հետևանքով մեկ տարվա ընթացքում միջինը 300 կգ թափոն է գոյանում, մարզերում՝ 220 կգ։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 տարի է, ապա ամեն մարդու կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է գոյանում։ Ինչպե՞ս հասկանալ վերամշակվո՞ղ է թափոնը, թե՞ ոչ։

Այսպիսով՝ այն թափոնները, որոնց վրա գրված է․

20-22 (PAP) – ուրեմն թուղթ է կամ ստվարաթուղթ: Վերամշակվում է։  Այս թափոնից պատրաստում են արկղ, բացիկ, գրքի շապիկ, ամսագիր, թերթ, ծրար, թղթե տոպրակ, տպագրական թուղթ, զուգարանի թուղթ։

40 (FE) – անագն է։ Վերամշակվում է։ Պատրաստում են անագե և աէրոզոլային տարաներ: Թիթեղյա տարաները կարելի է վերամշակել, բայց Հայաստանում չի վերամշակվում։

41 (ALU) – ալյումինն է։ Պատրաստում են ըմպելիքի տարաներ և փայլաթիթեղ: Հայաստանում վերամշակվում է։

70–74 (GL) – ապակի: Այս նշանը կարող եք տեսնել անգույն, թափանցիկ, կանաչ, շագանակագույն, բաց շագանակագույն և մուգ շագանակագույն շշերի վրա: Հայաստանում վերամշակում են:

81–84 (С / PAP) – կոմպոզիտային նյութեր։ Բազմաշերտ փաթեթավորումների համար են։ Օրինակ, հյութի և կաթնամթերքի տարա են ստանում։ Վերամշակումը չափազանց բարդ է և թանկ: Հայաստանում չի վերամշակվում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով