Անտառները պարզապես ծառեր չեն, այլ էկոհամակարգ՝ հանդիսանալով միլիոնավոր բույսերի և կենդանիների բնակատեղի։ Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ը առանձնացրել է 8 հետաքրքիր փաստ ծառերի մասին
1․Ծառերի օղակները կարող են կանխատեսել կլիմայի փոփոխությունը:
Ծառի օղակների ուսումնասիրությունը կոչվում է Դենդրոխրոնոլոգիա: Ծառի օղակները ոչ միայն բացահայտում են նրա տարիքը, այլև կարող են ցույց տալ բնական աղետների, ինչպիսիք են հրաբխի ժայթքումը կամ երաշտը:
2․ Ծառերը կարողանում են շփվել միմյանց հետ և պաշտպանվել հարձակվող միջատներից:
Գիտնականները պարզել են, որ միջատներից պաշտպանվելու համար ծառերը կարող են ողողել իրենց տերևները ֆենոլներ կոչվող քիմիական նյութերով: Ինչպես նաև վտանգի ազդանշան տալ այլ ծառերի համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել:
3․ Ծառերը Երկրի ամենաերկարակյաց օրգանիզմներն են, և երբեք չեն մահանում ծերությունից:
Ամենահին ծառերը գտնվում են Կալիֆոռնիայում: Նահանգի մազածածկ սոճիներից և հսկա սեքվոյաներից մի քանիսը 4000-5000 տարեկան են: Մեթուսելան՝ մոտ 4852 տարեկան, աշխարհի ամենահին ծառերից մեկն է:
4․ Ծառատունկը նպաստում է մարդու էներգիայի ավելացմանը:
Ռազմավարական կերպով ծառատունկ իրականացնելը կարող է խնայել մինչև 25 տոկոս ձեր էներգիան: Ստվերային ծառը կարող է օգնել ամռանը ձեր տունը զովացնել մինչև 20 աստիճանով: Դրանք ոչ միայն ամռանն են օգտակար, այլև ձմռանը ծառայում են որպես հողմապաշտպան:
5․ Ծառերը խլացնում են աղմուկը՝ նվազեցնելով ձայնային ալիքները:
Ծառերի, թփերի, խոտաբույսերի տերևները, ճյուղերը կլանում են ձայնային ալիքները՝ նվազեցնելով ձայնի ինտենսիվությունը:
6․ Ծառերը կարող են օգնել նվազեցնել սթրեսը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծառերի շուրջ գտնվելը լավ է մեր մտավոր և ֆիզիլոգիական վիճակի համար:
Իլինոյսի և Հոնկոնգի համալսարանների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ որքան անտառը խիտ է, այնքան ցածր է սթրեսի առկայությունը, ինչն էլ հուշում է, որ ծառապատ փողոցով քայլելը կարող է օգտակար լինել ձեր մտավոր բարեկեցության համար:
7․ Ծառերն օգնում են նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները:
Չիկագոյում ծառերը ամեն տարի հեռացնում են ավելի քան 18000 տոննա օդի աղտոտվածություն:
8․ Ծառերը կարող են օգնել ձեզ գտնել ձեր ճանապարհը, եթե մոլորվեք անտառում:
Հյուսիսային բարեխառն կլիմայական պայմաններում մամուռ աճում է ծառի բնի հյուսիսային կողմում, որտեղ ավելի շատ ստվեր կա: Բացի այդ, ծառի օղակները նույնպես կարող են օգնելկողմնորոշվել: Եթե դուք հյուսիսային կիսագնդում եք, կարող եք տեսնել, որ ծառի օղակները մի փոքր ավելի հաստ են հարավային կողմում, քանի որ այն ավելի շատ լույս է ստանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն