5 կարևոր իրադարձություն՝ կլիմայի ուսումնասիրության պատմության մեջ

https://eco.am/5-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%9d-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8/

Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը կարող է թվալ որպես նոր ձևավորվող ուղղություն գիտության մեջ, սակայն գիտնականներն այն ուսումնասիրում են ավելի քան 160 տարի: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն այդ մասին ներկայացնում է հինգ նշանակալից պատմական փաստ։

1856 թվականին գիտնական Յունիս Նյուտոն Ֆուտը գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (AAAS) տարեկան հանդիպման ժամանակ պնդում էր, որ ածխածնի երկօքսիդի ավելացումը կարող է ազդել կլիմայի վրա: Այժմ դա անվանվում է ջերմոցային էֆեկտ։

1958 թվականին Չարլզ Դեյվիդ Քիլինգը Հավայիի Մաունա Լոա հրաբխի գագաթի մոտակայքում սկսում է չափել ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությանը (NOAA) պատկանող հաստատությունում:

1969 թվականին NOAA-ի գիտնականներ Ջոզեֆ Սմագորինսկին, Սյուկուրո Մանաբեն և Քըրք Բրյանը հրապարակում են օվկիանոս-մթնոլորտ ընդհանուր շրջանառության առաջին կապակցված մոդելի արդյունքները:

1985 թվականին NOAA-ի «Արևադարձային լայնությունների օվկիանոսի մթնոլորտ» ծրագիրը Խաղաղ օվկիանոսում տեղակայում է մի շարք լողացող չափիչ կայաններ, որոնք պետք էին գիտնականներին՝ օգնելու ավելի լավ կանխատեսել արևադարձային երևույթները (մասնավորապես Էլ Նինյո հարավային տատանում) և բարելավել կլիմայի կանխատեսումները:

1998 թվականին Մասաչուսեթսի համալսարանից Մայքլ Մանը հրապարակում է մի փաստաթուղթ, որը վերաբերում էր վերջին 1000 տարվա գլոբալ ջերմաստիճանին, սակայն փաստաթղթի հիմնական գրաֆիկի ձևը համեմատվում է հոկեյի փայտիկի հետ, որի ջերմաստիճանը մնում է համեմատաբար կայուն մինչև 1900 թվականը, որից հետո այն աճել է։

Առավել մանրամասն՝ այստեղ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Որոնք են մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով