5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՀՀ-ում. էպիկենտրոնը Շորժայում է

https://eco.am/5-%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%9d-%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%ba/

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 – 4 բալ ուժգնությամբ:

Շորժայից հյուսիս-արևելք 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այս մասին Eco.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից: Այս պահին հայտնի է, որ փլուզումներ չկան: Մանրամասները ճշտվում են:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով