Սեպտեմբերին 204 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

https://eco.am/%d5%bd%d5%a5%d5%ba%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-204-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի սեպտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված 98 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 68 հաշվարկ՝ 223.180.870 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 46 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված թվով 11 գրավոր տեղեկատվության հիման հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել  130.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Ստացված 55 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 4.111.471 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 53 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 36 որոշում, նշանակվել 6.310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Ստացված 8 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 957.420 ՀՀ դրամի չափով։

Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 13 դեպք։

Հարուցվել է 12 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել 1.050.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Պետական փորձաքննություններ

Կայացվել է տույժ նշանակելու մասին 3 որոշում և նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 16 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 5 հաշվարկ՝  10.473.169 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել  2.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝

1՝ պետական փորձաքննության,

2՝ մթնոլորտային օդի պահպանության,

2՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,

1՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 և առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության 1 սուբյեկտների գործողություններ։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1,761 ,120 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 13,673,948.50 ՀՀ դրամ գումար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով