Շրջակա միջավայրին հասցվել է 18.221.294 ՀՀ դրամի չափով վնաս․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

https://eco.am/%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-18-221-294-%d5%b0%d5%b0-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4/

2022 թվականի հուլիսի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 35 դեպք, որից 15 դեպքով հաշվարկվել է 3.070.687 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

1․  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 11 դեպք, որից 10-ով  հաշվարկվել է 2.612.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով  նշանակվել  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 5 դեպք,  որից 1-ով նաև հաշվարկվել է 448.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել  500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

2․ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 225.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

3․  Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

4․ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 232.787 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով  նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է  350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 4 դեպք:

 5․ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 4 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 50.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.379.696 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 8 հանձնարարագիր, որից`

3-ը՝ ՓՀԷԿ,

2-ը՝ ընդերքօգտագործում,

1-ը՝ձկնաբուծարան,

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,

1-ը՝ շինարարություն։

Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 22 որոշում՝ 2.220.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 18.221.294 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 8 հանձնարարական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով