Միասին սովորենք գուլպա գործել. Տեսանյութ

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d5%ac/

Գուլպա կամ գուրպա գործել Ջավախքի հայ աղջիկները սկսում էին սովորել 4 տարեկան հասակից։ Գուլպան հայ կնոջ օժիտի մաս կազմող կարևոր իր էր։ Ըստ երևույթին գուլպան, ինչպես Նազիկ Ավագյանն է գրում իր “Հայկական ժողովրդական տարազը” գրքում, պտղաբերության, մոգական նշանակություն է ունեցել, որովհետև գուլպաների լայն փոխանակությունը կատարվում էր ոչ միայն պսակվողների ազգականների, այլև բոլոր խնամիների միջև։ Վայոց ձորում գուլպա էին նվիրում նաև պսակող քահանային։ Ջավախքում կնունք կատարելուն նախորդում էր քավորին բազմաթիվ նվերների հետ գուլպաներ ուղարկելը։ Մուշում տատմերը նորածնին կնքելու համար  երկու զույգ գուլպա էր վերցնում տանում կնքամոր տուն և խնդրում, որ գան երեխան գրկելու։
Այս և գուլպայի հետ կապված մյուս սովորությունները իսկապես վկայում են դրա ոչ միայն կիրառական մեծ նշանակության մասին, քանի որ Հայկական լեռնաշխարհում գուլպա կրում էին տարին առնվազն 6 ամիս, այլ նաև դրա խորհրդավոր նշանակության մասին, որպես ընտանիքի և պտղաբերության նշան։ Այդ իսկ պատճառով գուլպաները և դրանց կաղապարները զարդարում էին կենաց ծառի, ութաթև աստծո ծաղկի, հավերժության արևի պատկերներով։

Eco.am-ը առաջարկում է ձմռան այս ցուրտ օրերին փորձել սովորել գործել գուլպա, իսկ այդ հարցում մեզ կօգնի Անուշ Բերբերյանի պատրաստած տեսանյութը:

Ինչպես գործել գուլպա շուղերով

 

 

Կրունկ – Պարզաբանում

Շարք 1 – կտրում ենք 2 հատ (շարքի 3րդ և 4րդ հատերը և շարքի վերջի 3րդ և 4րդ հատերը գործում ենք միասին)

Շարք 2 – գործում ենք թարս

Շարք 3 – կտրում ենք 2 հատ

Շարք 4 – գործում ենք թարս

Շարք 5 – կտրում ենք 2 հատ

Շարք 6 – գործում ենք թարս

Շարք 7 – կտրում ենք 2 հատ

Շարք 8 – գործում ենք թարս

Շարք 9 – կտրում ենք 2 հատ

Շարք 10 – գործում ենք թարս

Շարք 11 – կտրում ենք 2 հատ

Շարք 12 – գործում ենք թարս

Շարք 13 – կտրում ենք 2 հատ, շարքի վերջում ավելացնում ենք մեկ հատ և ստանում 13 հատ (այս մասը պատահմամբ դուրս է մնացել կադրից): Շատ կարևոր է այդ հատը ավելացնել, որպեսզի գուլպայի վրա անցք չառաջանա. Ավելացումը կատարում ենք նույն ձևով ինչպես 15րդ շարքում, դիտեք 12:46րդ րոպեն

Շարք 14 – գործում ենք թարս Շարք 15 ից սկսում ենք ավելացնել մինչև յուրաքանչյուր շուղի վրա կունենանք 13 հատ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով