Ինչպես ճիշտ սնվել՝ ավել քաշի դեպքում

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%bd%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d6%84%d5%a1%d5%b7%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/

Ավելորդ քաշի նվազման բարդ ճանապարը հաղթահարած անձանց 95 տոկոսը կրկին քաշ հավաքելու հակում ունի։ Թյուր կարծիք կա, թե գիրությունը գենետիկական խնդիր է։ Պարզապես նրանք, ովքեր արդեն նիհարել են, հաճախ ի վիճակի չեն վարել առողջ կենսակերպ և պահպանել ցածր կալորիականությամբ սննդի ընդունում, ինչը և հանգեցնում է գիրության։ Ուստի և կամքի ուժը և հաջողության վստահությունը կօգնեն ձեզ բարեկազմ լինել։

Eco.am-ն առաջարկում է մի քանի կանոններ, որոնց կիրառության դեպքում կօգնեք ձեր օրգանիզմին ճիշտ նյութափոխանակության և քաշի նվազման հարցում։

1 Ուտել սահմանափակ քանակով։

2 Չի կարելի նախապատվությունը տալ մեկ համին, սնունդը պետք է պարունակի բոլոր 6 համերը․

Ա Քաղցր- շաքար, քաղցր մրգեր, հաց և մակարոն, կաթնամթերքներ։

ԲԴառը- Կանաչիների մի քանի տեսակներ, սպանախ, թունդ կանաչ և սև թեյ։

ԳԱղի –  Ամենատարբեր թթուներ։

ԴՏտիպ– Խուրմա, լոբազգիներ, նուռ։

ԵԱյրող – չիլի պղպեղ, մանանեխ, իմբիր։

Զ Թթու– կաթնաթթվային մթերքներ, ցիտրուսային մրգեր։

3․ Անհրաժեշտ է չափավորել կենդանական յուղերի, շաքարի, վառված հացի, ալկոհոլի օգտագործումը։ Նախապատվությունը տվեք գորշագույն բրնձին, եգիպտացորենին։

4Յուրաքանչյուր սնունդ իր մեջ անպայման պետք է սպիտակուցներ պարունակի։

Չի՛ կարելի երկար ժամանակ հրաժարվել․

Ա ձվից

Բ կաթնաշոռից

Գեփած թռչնամսից և մսի մյուս տեսակներից

5 Ուտելու ընթացքում չի՛ կարելի բարկանալ, ուտելուց հետո ևս։ Հաճելի երաժշտության ներքո սնվելը դրական է ազդում մարսողության վրա։ Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում․ «Ստամոքսը սիրում է ուրախութուն, իսկ փայծաղը՝ երաժշտության հնչյուններ»։

6Ուտելուց անմիջապես հետո օգտակար է որովայնի շրջանում ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսման շարժումներ անել։

7 Ուտելուց հետո մաքուր օդում զբոսանքը բարենպաստ ազդեցություն է ունենում։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով