Աղբի ճիշտ տեսակավորումը 2022 թվականին ևս կլինի մեր՝ Eco.am սոցիալական հարթակի ուշադրության կենտրոնում։
Քչերը գիտեն, որ տոնական օրերին ուտելիքների և զարդարանքի մնացորդները, աղբաման նետելու փոխարեն, կարող են վերամշակել՝ կոմպոստավորել։ Հատկապես եթե այգի ունեք ապա այն կարելի է ճիշտ նպատակով։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն առաջարկում է ուտելիքների և զարդարանքի մնացորդների որոշ բաղադրիչներ կոմպոստացնել:
Կոմպոստը շատ կարևոր հավելանյութ է: Այն սնուցում է սիզամարգը, խթանում բույսի աճին ու վերականգնում սպառված հողի կենսունակությունը:
Ի՞նչն է հնարավոր կոմպոստացնել Ամանորի ընթացքում:
1․ Թեյի տերևներ,
2․ Կտրտված թուղթ, բայց պետք է խուսափել փայլուն թղթերից, գունավոր թանաքների օգտագործումից,
3․ Մրգի և բանջարեղենի մնացորդներ,
4․ Սուրճի մրուր,
5․ Ձվի կեղև,
6․ Ստվարաթուղթ:
Ի՞նչ չի կարելի կոմպոստացնել
1․ Մի կոմպոստացրեք միս, ոսկորներ կամ ձկան մնացորդներ, դրանք վնասատուներին կգրավեն:
2․ Խուսափեք անթառամ մոլախոտերի և հիվանդ բույսերի օգտագործումից:
3․ Մի օգտագործեք կենդանիների աղբ այն կոմպոստում, որն օգտագործվելու է սննդային բույսերի համար:
4․ Բանանի, դեղձի և նարնջի կեղևները կարող են թունաքիմիկատների մնացորդներ պարունակել և չպետք է ներառվեն կոմպոստի մեջ: Դրանք կարող եք չորացնել, նոր կոմպոստացնել:
Ի դեպ
Պարենային թափոնները պահեք կափարիչով տնային աղբամանի, դույլի, անգամ ծաղկամանի մեջ:
Հետագայում պարենային մնացորդները շերտերով կավելացնեք մերկ հողին ըստ խոնավ ու չոր շերտերի հերթականության:




Թողնել մեկնաբանություն