Ընկույզ, մանդարին, թե եղևնու կոն․ ինչպես տոնածառը զարդարել էկո խաղալիքներով

https://eco.am/%d5%a8%d5%b6%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a6-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%a5-%d5%a5%d5%b2%d6%87%d5%b6%d5%b8%d6%82-%d5%af%d5%b8%d5%b6%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba/

Մանդարինի անուշ բույրն ազդարարում է Նոր տարվա գալուստը, իսկ երբ դրան գումարվում է տան զարդարանքը՝ տոնածառի էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված խաղալիքներով, մնում է սպասել Ամանորյա հեքիաթին։

Eco.am մեդիա հարթակն առաջարկում է, ձեր տոնածառը էկո խաղալիքներով զարդարելու համար հարկավոր չէ շտապել խանութ, այլ սկսես սեփական ձեռքերով տոնածառի խաղալիքներ պատրաստելու հետաքրքիր գործընթաց: Իսկ դրա համար յուրաքանչյուրիս տանն էլ կգտնվեն անհրաժեշտ իրեր, որոնոցով էլ կարող ենք ստանալ օրիգինալ բայց էկո խաղալիքներ։ Տարբերակները շատ են, պարզապես պետք է տան անկյուններից գտնել քիչ օգտագործվող իրեր, ու աշխատացնել սեփական երևակայությունը։

Օրինակ հարկավոր է

1․ Հին փայլուն ամսագրերը, թերթերը ծալել եռանկյունաձև, սոսնձի օգնությամբ ամրացնել ծայրերից, գագաթին փոքրիկ ժապավեն ամրացրեք և ձեր գրասեղանի համար հետաքրքիր տոնածառը պատրաստ է։

2․ Ուլունքներով ու կոճակներով նույնպես կարելի է ինքնատիպ խաղալիք ստանալ, պարզապես կարող եք այն անցկացնել ժապավենի կամ ձկան թելի վրա՝ մեծից փոքր հաջորդականությամբ, ամրացնել ժապավեն և կախել տոնածառից։

Տոնական էկո զարդարանքի համար կարող են ծառայել նաև ամռանը հանգստից վերադառնալիս հետաքրքրության համար տուն բերած իրերը․

1․ Կաղիններ

2․ կոներ

3․ ծառի գեղեցիկ ճյուղեր

4․ թռչունների փետուրներ,

5․ խխունջի պատյաններ

6․ հետաքրքիր քարեր՝ ծովափից։

Էկո խաղալիքների պատրաստման համար կարող են ծառայել նաև սննդի մնացորդները՝

1․ Ընկույզի կեղևը

2․ Նարնջի, կիտրոն կամ մանդարինի կեղևները, որոնք տանը յուրահատուկ ցիտրուսային բույր կհաղորդեն։

3․ Դարչինի փայտիկները

4․ Մակարոնի հատիկները

Դե ինչ, ժամանակն է ձեր սեփական երևակայությամբ զարմացնել ընտանքիի անդամներին՝ սեփական ձեռքի աշխատանքներով, և ամանորը դարձնել յուրօրինակ։

Այդ հարցում ձեզ կօգնի Eco.am-ը։

1․ Ցիտրուսային դեկոր

Անհրաժեշտ է ցիտրուսից առանձնացնել կեղևը, մկրատի օգնությամբ կտրատել այն եղևնու կամ ձյան փաթիլի տեսքով, ապա վերևի հատվածից փոքրիկ անց անել, անցկացնել ժապավեն և կախել տոնածառից։ Որպեսզի այն չորանալու ընթացքում չդեֆորմացվի, անհրաժեշտ է մինչև տոնածառին կախելը կարող եք դնել երկու թղթի արանքում, այդպես այն հեշտ ու արագ կչորանա, չի կորցնի իր ձևն ու կպահպանի բույրը։

2․ Ընկույզային դեկոր

Ընկույզը զգուշությամբ կոտրեք այնպես, որպեսզի պահպանվի կլոր հատվածը, որից հետո դասարկելով միջուկը կեղևները կրկին միացրեք իրար։ Արանքում ժապավեն ամրացրեք՝ սոսնձի օգնությամբ, ապա արդեն սոսնձեք ընկույզի կեղևները և այն կդառնա տոնածառի յուրահատուկ խաղալիք-կախազարդ։

3․ Աշխատանքային տոնածառ-զարդարանք

Աշխատանքային սեղանին բոլորս էլ ունենք կպչուն թղթիկներ, որոնք ծառայում են որպես փոքրիկ հուշարար՝ անելիքները չմոռանալու համար։ Հենց այդ կպչուն թղթիկները կարող են դառնալ ձեր աշխատանքային սենյակի տոնական զարդարանքը՝ եթե թղթիկները աշխատանքային սենյակի պատին կամ գրատախտակին փակցնեք տոնաձառի տեսքով։ Փակցնելուց հետո վրան գրեք բարեմաղթանքներ կամ առաջարկել գործընկերներին, որ յուրաքանչյուրը մի բարեմաղթանք թողնի կպչուն թղթե տոնածառի թերթիկների վրա։

4․ Կոնը որպես տոնածառի զարդարանքի մի մաս

Տոնածառի էկոլոգիապես մաքուր խաղալիքների տարբերակ է նաև եղևնու կոնը: Պարզապես անհրաժեշտ է ժապավեն ամրացնել կոնից, վրան աղաջուր ցանել և դնել մի կողմ, որպեսզի չորանա։ Չորանալուց հետո աղը ձյան տեսք կունենա, որը տոնածառի վրա կախելուց հետո բնական եղևնու տպավորություն կթողնի։

Ի դեպ

Եղևնին որպես Ամանորի տոնածառ հայոց կենցաղ մտել է ոչ վաղ անցյալում  բայց ծիսական ծառ զարդարելու  սովորությունը նոր չէ ։ օրինակ Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղ  խրել նախապես թծված մեծ հացի կամ բաղարջի մեջ ։ Այդ ճյուղը կոչվում է «Կաղանդի ծառ»։ Տան անդամներից յուրաքանչյուրն «Կաղանդ ծառից» կտրում էր փոքր ոստ  և ինքն իր լուսավոր ճակատագիրն ապահովելու նպատակով զարդարում ընկուզենիներով։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։