Բույսերի բուժման աշխատանքներ՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում

https://eco.am/%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%b8%d6%82%d5%aa%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6/

Արդեն մեկ ամսից ավելի է ինչ Երևանի բոլոր վարչական շրջաններում բույսերի բուժման աշխատանքներ են ընթանում։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Ըստ տարածած տեղեկատվության 4 վարչական շրջանում արդեն բույսերի բուժման աշխատանքներն իրականություն են։

Էրեբունի վարչական շրջան

Գլխավոր փողոցներում սրսկումներն ավարտվել են, հիմա արդեն ձեռքի և բեռնատար սրսկիչներով բուժում են բակային տարածքների ծառերը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Բուժող թիմը երեկ եղել է Կուրղինյան փողոցում և Փարոսի այգում, իսկ այսօր կլինի Օհանովի փողոցում։ Զուգահեռ աշխատում են նաև բակային հատվածներում։

Դավթաշեն վարչական շրջան

Երեկվանից առավել ինտենսիվ աշխատում են բակային տարածքներում՝ կիրառելով և՛ ձեռքի, և՛ բեռնատար-սրսկիչը։

Արաբկիր վարչական շրջան

Այսօր ՀՈԱԿ-ի աշխատակիցները բույսերի բուժման աշխատանքներ են իրականացրել Կոմիտասի պողոտայում՝ մինչև Կիևյան փողոց։ Իսկ վաղը՝ միջատների դեմ պայքարը կլինի բարձրացող ուղղությամբ ու նաև Քոչարի փողոցում։

«Եթե եղանակային պայմանները թույլ տան, աշխատանքները չեն ընդհատվի»,- վստահեցնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով