Բյուրականի անտառում մարդկանց և կենդանիների մուտքը 25 օր խստիվ կարգելվի

https://eco.am/%d5%a2%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%af%d5%a1%d5%b6%d6%81-%d6%87-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1/

Հունիսի 3-ից անտառներում մեկնարկել էրավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ: Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն հունիսի 5-ին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը` 1700 հա տարածքում ավարտվել են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները: Իսկ հունիսի 7-ից սույն միջոցառումները կիրականացվեն Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Բյուրականի անտառպետության տարածքում:

Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։