5 քայլ մինչև քաշ նվազեցնելը․ խորհուրդներ բժիշկ-սննդաբանից

https://eco.am/5-%d6%84%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-%d6%84%d5%a1%d5%b7-%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%a5%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%a8%e2%80%a4-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4/

«Տարատեսակ դիետաներ պահելն ու քաշ նվազեցնելու ցանկությունը կարող են սրել կամ առաջացնել սննդային վարքի խանգարում այն անձանց շրջանում, ովքեր ունեն հակվածություն»,- ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանն ու հստակեցնում, որ քաշը նվազեցնելու ցանկությունը միշտ չէ, որ վատ ցանկություն է:

Որպեսզի կարողանաք հասկանալ արդյո՞ք ունեք հակվածություն դեպի սննդային վարքի խանգարում  և ինչքանո՞վ եք պատրաստ առողջ կերպով անցնելու քաշի նվազեցման պրոցեսը բժիշկ –սննդաբանը ներկայացնում եմ 5 կետ, որոնցով կարող եք ստուգել ինքներդ Ձեզ:

5 քայլ մինչև քաշ նվազեցնելը՝

1 Նորմալ սննդային վարք: Վերջին 6-12 ամսվա ընթացքում չեն նկատվել ՍՎԽ-ի ախտանիշներ + ըստ թեստերի և հարցաշարերի Ձեր արդյունքը եղել է նորմայի սահմաններում:

2․Կարողանում եք հստակ տարբերակել էմոցիոնալ սովի զգացողությունը ֆիզիոլոգիականից և արդեն ստացվում է կառավարել էմոցիաներն առանց սննդի օգնության:

3․Արդեն յուրացրել եք գիտակցված սննդընդունման հմտությունները և զգում եք, թե սննդընդունման որ ռեժիմն է համապատասխանում Ձեզ, սննդի ինչքան քանակությունից եք հագենում (այլ ոչ ծանրանում), կարող եք տարբերակել, թե որն է Ձեր սնունդը և որը ոչ ( թեկուզ այն լինի շատ օգտակար):

4 Կարողանում եք կառավարել շատակերության դրվագները, և որևէ բան ուտելու Ձեր որոշումն ու սննդընդունումները իրականցվում են հիմնականում ի պատասխան սովի զգացողության, թե ոչ:

5 Վերջին կարևոր պայմանը. Դուք արդեն ստեղծել եք կոմֆորտ կյանք Ձեզ համար, որն իրենից ենթադրում է, որ ունեք բավարար ռեսուրս՝ ուժ, ժամանակ և ուշադրության կենտրոնացում այս պրոցեսի համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով