Սննդակարգում խուսափեք ներառել տրանսճարպեր, քանի որ մասնագետների կատարած ուսումնասիրության համաձայն այն դառնում է տարեկան մոտ 540 000 մահվան պատճառ է։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների, տրանսճարպերը 34%-ով մեծացնում են ցանկացած պատճառով մահվան ռիսկը, իսկ 28%-ով մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության ռիսկը։
Այս մահերից կարելի է խուսափել՝ հասկանալով, թե որոնք են տրանսճարպերը:
Տրանսճարպերը` չհագեցած ճարպերն են, որոնք մենք ստանում ենք ինչպես բնական աղբյուրներից, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներից:
Արդյունաբերական արտադրության տրանսճարպերի օգտագործումը բարձրացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և ճարպակալման ռիսկը:
Ո՞րն է տարբերությունը հագեցած, չհագեցած ճարպերի և տրանս-ճարպերի միջև և որո՞նք են դրանց աղբյուրները:
Հագեցած ճարպերը պինդ են սենյակային ջերմաստիճանում։ Դրանց աղբյուրներն են` կարագը, պանիրը, արմավենու յուղը, արմավենու միջուկը, մսի յուղոտ կտորները, խոզի ճարպը, կոկոսի արտադրանքները, օրինակ` կոկոսի կաթը և կոկոսի յուղերը և այլ արտադրանք:
Չհագեցած ճարպերը սենյակային ջերմաստիճանում հեղուկ են։ Դրանց աղբյուրներն են արևածաղկի, եգիպտացորենի, գետնանուշի, ձիթապտղի և այլ ձեթերը, ձուկը, ծովամթերքը և այլ արտադրանքը:
Տրանսճարպերը սենյակային ջերմաստիճանում կիսապինդ են: Դրանց աղբյուրներն են՝
1․ մարգարինը,
2․մասնակի հիդրոգենացված յուղերը,
3․տապակված սննդամթերքները,
4․արագ սնունդը,
5․հրուշակեղենը,
6․կարկանդակները,
7․թխվածքաբլիթները և այլ արտադրանքը:
Փողոցային և ռեստորանային տապակած մթերքները հաճախ պարունակում են նաև արդյունաբերական արտադրության տրանսճարպեր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս սահմանափակել տրանսճարպերի օգտագործումը` ընդհանուր էներգիայի ընդունման 1%-ից պակաս, կամ օրական 2,2 գ-ից պակաս` 2000 կալորիական դիետայի համար:
Հագեցած ճարպերի ընդունումը պետք է կրճատվի մինչև ընդհանուր էներգիայի ընդունման 10%-ից պակաս, իսկ տրանսճարպերինը՝ մինչև ընդհանուր էներգիայի ընդունման 1%-ից պակաս: Արդյունաբերական արտադրության տրանսճարպերը առողջ սննդակարգի մաս չեն և պետք է խուսափել դրանցից:
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն