Տեխասում Կարկուտը վնասել է արևային ֆերմայի հազարավոր պանելներ

https://eco.am/%d5%bf%d5%a5%d5%ad%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a8-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%a5/

Մարտի 16-ին Տեխասում (ԱՄՆ) կարկուտը վնասել է Ֆորտ Բենդ շրջանի արևային ֆերմայի հազարավոր պանելներ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Արարող հասարակություն նախագծից։

Միջոցառման ականատես Նիկ Կամինսկին մտաբերում է. «Մենք երբեք նման բան չէինք տեսել մեր կյանքում»։ Ըստ ականատեսի, երբ քամին պոկել է տան տանիքը, երկնքից բեյսբոլի մեծության կարկուտ է տեղացել։ Նիկը ապշել է ոչ միայն իր ունեցվածքին հասցված վնասից, այլև այն բանից, թե ինչ արեց կարկուտը արևային մարտկոցների հետ․ «Կարծես ինչ-որ մեկը վերցրել է որսորդական հրացանը և կրակել է օդ, որի փամփուշտներն ընկել են և վնասել պանելները», – ասել է Կամինսկին:

Օդային կադրերը ցույց են տվել արևային էլեկտրակայանում կարկտից վնասված հազարավոր մարտկոցներ: Թեպետ նախագծված են, որ բավականին դիմացկուն լինեն եղանակին և կարող են շարունակել էներգիա արտադրել, նույնիսկ վնասված իրավիճակում: Այնուամենայնիվ, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը նշում է, որ բեյսբոլի չափի կարկուտը կարող է ունենալ բավականաչափ կինետիկ էներգիա՝ վնասելու և անջատելու արևային մարտկոցը:

Բնակիչները մտահոգված են վնասված մարտկոցների շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությամբ։ Նրանք վախենում են ջրհորներից ջուր խմելուց և ցնցուղ ընդունելուց։

Հաճախ մեծ արևային վահանակները պատրաստվում են բարդ կադմիումի տելուրիդից։ Էլեկտրակայանի սեփականատեր երկու ընկերություններից մեկի ներկայացուցիչն ասել է, որ սիլիկոնի վրա հիմնված վահանակները չեն պարունակում կադմիումի տելուրիդ և, հետևաբար, վտանգ չեն ներկայացնում տեղի բնակիչների կամ շրջակա միջավայրի համար: Փորձագետները տարածքում դեռևս որևէ աղտոտվածություն չեն հայտնաբերել:

Տեխասի կարկուտի փոթորիկը միայն մեկն է այն բազմաթիվ դեպքերից, որոնք ցույց են տալիս կանաչ էներգիայի անվստահելիությունը: Կլիմայի առաջադեմ փոփոխության համատեքստում էներգիայի նման աղբյուրների անցումը մարդկությանը դնում է ծայրահեղ խոցելի վիճակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Որքա՞ն հողային մակերես են զբաղեցնում արևային էներգիայի վահանակները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։