Յուրաքանչյուր տարի՝ մայիս ամսվա 2-րդ շաբաթ կամ կիրակի օրը, նշվում է որպես չվող թռչունների համաշխարհային օր։ Այս տարի օրը կրում էր «Պահպանե՛ք միջատներին, պահպանե՛ք թռչուններին» խորագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել վերջիններիս միջև առկա սերտ կապին, և մեկի պոպուլյացիայի նվազման ազդեցությանը մյուսի վրա։
Օրը նպատակ ունի բարձրացնելու թռչունների առջև ծառացած սպառնալիքների մասին իրազեկվածության մակարդակը՝ ընգծելով այն հանգամանքը, որ թռչունների պահպանումն իսկապես գլոբալ խնդիր է: Հրավիրել հասարակության ուշադրությունը հրավիրել գլոբալ էկոլոգիական փոփոխություններին, որոնք քայքայում են ամառային և ձմեռային չվող թռչունների արեալի էկոհամակարգը, ինչպես նաև նպատակ ունեն վերականգնելու չվող թռչունների բազմացման, չվելու, ձվադրման համար անհրաժեշտ բնական պայմանները։
Չվող թռչունների համաշխարհային օրը (WMBD) հանդիսանում է ամենամյա իրազեկման միջոցառումների շարք, որոնց նպատակն է ընդգծել, որ անհրաժեշտ է պահպանել չվող թռչուններին և նրանց կացության վայրերը։ Սա շատ արդյունավետ գործիք է հանդիսանում, օգնում է տեղեկություններ ունենալ չվող թռչուններին սպառնացող վտանգների, նրանց էկոլոգիական նշանակության մասին, նրանց պաշտպանության համար կոչ է անում միջազգային համագործակցության։
Ամեն տարի տոնի կապակցությամբ ամբողջ աշխարհում կազմակերպվում են այնպիսի հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են թռչունների տոնը, տարբեր կրթական ծրագրեր, ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ՝ թռչուններին հետևելու համար։ Տարբեր պետություններում այս միջոցառումները կարող են անցկացվել տարվա ցանկացած եղանակի, քանի որ չվելու շրջանը տարբեր երկրներում տարբեր եղանակներին է լինում։ Սակայն տոնակատարության գլխավոր օրը մայիսի 10-ն է։
Դեռ 1918 թվականին ստորագրվել է «Չվող թռչունների մասին միջազգային պայմանագիրը», որը սակայն չի լուծում չվող թռչունների հետ կապված խնդիրները։
Չվող թռչունների տաս տեսակից մեկ տեսակը գրեթե ոչնչացման եզրին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Աշխարհում շատ թռչուններ սատկում են մաստակից․ ապրիլի 1-ին նշվեց Թռչունների պաշտպանության օրը
Թողնել մեկնաբանություն