2022 թվականի դեկտեմբերին աշխարհը հավաքվեց և համաձայնեց գլոբալ ծրագրի շուրջ՝ փոխելու մեր հարաբերությունները բնության հետ: Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումը, որը նաև հայտնի է որպես Կենսաբազմազանության ծրագիր, սահմանում է թիրախներ և կոնկրետ գործողություններ՝ մինչև 2050 թվականը բնական ռեսուրսների կորուստը կասեցնելու և վերականգնելու համար:
Այսպիսով ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը (IDB), ինչը հիմնված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) 1992 թվականի ընդունմամբ:
Կենսաբազմազանության օրն այս տարի նշվեց «Եղիր ծրագրի մի մասը» կարգախոսով ինչը բոլորին ներգրավելու կոչ է, որպեսզի նպաստեն կենսաբազմազանության կորստի կասեցմանը և հակադարձմանը` աջակցելով Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակին, որը նաև հայտնի է որպես Կենսաբազմազանության ծրագիր անվամբ: Ծրագիրի նպատակը գիտակրթական կառույցների, կառավարող մարմինների, տեղական համայնքների և անհատների միջև համագործակցության խթանում է: Այն ընդգծում է յուրաքանչյուրիս դերը կենսաբազմազանության պահպանման հարցում:
Կենսաբազմազանության մոնիթորինգն էական և կենսական է մոլորակի վրա հարուստ բազմազանությունը հասկանալու և պահպանելու համար:
Վերջին երկու տարիների ընթացքում ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության մոնիթորինգի խումբը իր աշխատանքներն է իրականացնում ՀՀ ողջ տարածքով, մինչ այժմ հավաքագրելով ավելի քան 10000 տվյալներ բույսերի, կենդանիների և սնկերի վերաբերյալ:
Կլիմայի փոփոխությունը և մարդու գործունեությունը զգալիորեն ազդում են տեսակների բաշխվածության վրա: Օրինակ, շատ ծովային տեսակներ շարժվում են դեպի ավելի սառը ջրեր, քանի որ օվկիանոսի ջերմաստիճանը բարձրանում է, և ցամաքային տեսակները տեղափոխում են իրենց զբաղոցրած տարածքները ավելի բարձր բարձրություններ: Այս փոփոխությունները կարող են հանգեցնել նոր էկոլոգիական փոխազդեցությունների և երբեմն բախումների, քանի որ տեսակները մրցում են իրենց նոր միջավայրերում ռեսուրսների համար:
Չնայած տարածքի փոքրությանը՝ Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն, որը պայմանավորված է բնակլիմայական գոտիների բազմազանությամբ։ Հայաստանում կան չոր-մերձարևադարձային գոտիներից մինչև հավերժական սառույցով ծածկված բարձրադիր լեռնային շրջաններ։
Աջակցելով կենսաբազմազանության պահպանման ջանքերին՝ եկեք բոլորս «լինենք ծրագրի մի մաս» և դրական ազդեցություն թողնենք մեր մոլորակի կենսաբազմազանության վրա, նպաստելով տեսակների բազմազանության և էկոհամակարգերի գոյատևումը՝ մեզ հանդիպած տեսակները գրանցելով:
Մի շարք երկրներում անհատների ներգրավածությունը տեսակների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու մեջ հասնում է ամբողջ տվյալների 70%-ին։
Յուրաքանչյուրը կարող են լինել այս գործընթացի մի մասը:
Մենք մշակել ենք հեշտ կիրառվող ձևանմուշ Survey 123 հարթակում՝ նպաստելով Ձեր մասնակցությունը այս գործընթացում:
Չնայած աշխարհում բոլոր տեխնոլոգիական առաջընթացներին, մենք լիովին կախված ենք առողջ և կենդանի էկոհամակարգերից, որպեսզի ապահովենք կենսագործունեության համար անհրաժեշտ ռեսուրսները։
Սա նշանակում է, որ մենք պետք է հոգ տանենք, պաշտպանենք և վերականգնենք մեզ շրջապատող կենսաբազմազանությունը:
Կենսաբազմազանության միջազգային օրը հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ուշադրություն հրավիրելու կենդանի օրգանիզմների եզակի հարստության և ապագա սերունդների համար դրանց պահպանման կարևորության վրա:
Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք կարևոր նպատակներ ինչպիսիք են՝ կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:
Թողնել մեկնաբանություն