Որքանո՞վ ենք մոտ գլոբալ տաքացման  1.5°C սահմանաչափին

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%b8%d5%bf-%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-1-5c-%d5%bd/

Փարիզի համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C առավելագույն ջերմաստիճանի թույլատրելի շեմը կարող է հեռավոր իրականություն թվալ, սակայն դա կարող է սպասվածից շատ ավելի վաղ իրականանալ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը առաջարկում է հետևյալ հղմամբ տեսնել, թե որտեղ ենք մենք հիմա և որքան արագ կհասնենք սահմանված սանդղակին, եթե տաքացումը շարունակվի այսօրվա տեմպերով։

Փորձագետները ենթադրում են, որ դա տեղի կունենա 2030 թվականից մինչև 2050 թվականների սկիզբը։

Համաձայն փորձագիտական տվյալների

1․ «Գլոբալ տաքացումը» վերաբերում է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատությամբ որոշակի կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով Երկրի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանի 30 տարվա միջին աճին,

2․ «Սահմանաչափին հասնելը» վերաբերում է այն պահին, երբ 30 տարվա միջին ջերմաստիճանը 1.5°C-ով գերազանցում է նախաարդյունաբերական ջերմաստիճանների արժեքներին,

3․ «Նախաարդյունաբերական արժեքները» վերաբերում է այս դարաշրջանի մակերևութային օդի ջերմաստիճանի և Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի /IPCC/ «1.5°C գլոբալ տաքացում» զեկույցում զետեղված արժեքների մոտարկումներին։

Հավելվածը հիմնականում մոնիթորինգի գործիք է, և նախորոշված ամսաթիվը զուտ լուսաբանման համար է և չպետք է մեկնաբանվի որպես կանխատեսում։

Կլիմայի տաքացման միտումները Հայաստանում

Օդի ջերմաստիճանի աճի տեմպերը Հայաստանում գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը։ Այսպես, 1935-2023թթ․ ժամանակահատվածում օդի միջին տարեկան ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6°C-ով, իսկ աշխարհում՝ 1․0°C-ով։ Օդի ջերմաստիճանի աճման միտումները զգալիորեն ինտենսիվացել են Հայաստանում սկսած 2000-ականների սկզբից՝ կազմելով ավելի քան 0․6°C/10 տարի։ Վերջին երկու տասնամյակում դիտվեցին ամենատաք չորս տարիները՝ 2010թ․, 2018թ․, 2023թ․ և 2021թ․։

Օդի ջերմաստիճանի ամենաինտենսիվ աճը Հայաստանում տեղի է ունենում ամռան սեզոնին՝ հասնելով 2․0°C-ի։ Դրա հետևանքով վերջին 3 տասնամյակներում Հայաստանում աճել է երաշտով օրերի թիվը՝ միջինը 8-10 օրով։

Երկարատև շոգ օրերի՝ ջերմային ալիքների, տևողությունը Երևանում աճել է 5-7 օրով։ Սաստիկ շոգ եղանակներով օրերը վերջին տասնամյակում դարձել են 2 անգամ ավելի հաճախակի ամբողջ Հանրապետությունում։

Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 43․7°C, դիտվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, իսկ 2017թ․ և 2018թ․ ամռանը օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42°C-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կլիմայի գլոբալ տաքացման տեմպերը կտրուկ աճել են 2011-2020 թվականներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով