«Շոգին ալկոհոլային խմիչքները կամ զովացուցիչ կոկտեյլները չեն հագեցնում ծարավը․ Գայանե Վարդազարյան

https://eco.am/%d5%b7%d5%b8%d5%a3%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%ac%d5%af%d5%b8%d5%b0%d5%b8%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b4%d5%ab%d5%b9%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d5%b4-%d5%a6%d5%b8%d5%be/

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 16-18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։
Շոգ եղանակին, բժիշկները խորհուրդ են տալիս շատ հեղուկ խմել, սակայն, երբեմն մարդիկ հեղուկ ասելով սովորական ջրի ու հյութերի հետ միասին ընկալում են նաև ալկոհոլային խմիչքներն ու սուրճը։ Կարևոր է սահմանափակել կոֆեին պարունակող և օրգանիզմը ջրազրկող հյութեր, օրինակ՝  խնձորի քացախը և մի շարք բուժիչ դեղաբույսեր կարող են հանգեցնել արագ ջրազրկման։

«Շոգ եղանակին մի ընդունեք ալկոհոլային խմիչքներ և ալկոհոլ։ Խմեք շատ հեղուկ և կերեք մրգեր անսահմանափակ քանակությամբ. դրանք հանքային աղերի և վիտամինների աղբյուր են: Խմեք սենյակային ջերմաստիճանի ջուր և չգազավորված հանքային ջրեր, սակայն ավելի լավ է թեյը և կիտրոնով ջուրը: Խուսափեք նռան և խաղողի հյութերց, սակայն նարնջի և թուրինջի հյութերը շատ լավ են»,- խորհուրդ է տալիս Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժական հարցերով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը։

Ըստ Գ․ Վարդազարյանի, շոգին ալկոհոլ օգտագործելիս սրտամկանն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ. «Լայնանում են արյունատար անոթները, նվազում է զարկերակային ճնշումը։ Շոգ պայմաններում, երբ օրգանիզմն ունի մեծ քանակով ջրի կարիք, ալկոհոլի օգտագործումն ավելի է խորացնում ջրազրկումը, և օրգանիզմի գերտաքացումն առաջացնում է գլխապտույտներ, ուշաթափություններ»,– փաստում է մասնագետն ու պնդում․ «Շոգին ալկոհոլային խմիչքները կամ զովացուցիչ կոկտեյլները որևէ կերպ չեն հագեցնում ծարավը, ընդհակառակը` առաջացնում են գլխացավ և բերանում` չորության զգացում»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով