Կլիմայի փոփոխությունը վնասակար է առողջության համար, սակայն կլիմայական ծառայությունները կյանքեր են փրկում

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%b8/

Կլիմայի փոփոխությունը սպառնում է հակադարձել տասնամյակների՝ դեպի առողջությանն ու բարեկեցությանը միտված առաջընթացին, հատկապես առավել խոցելի համայնքներում: Թեև գիտական  ռեսուրսները կարող են շտկել հավասարակշռությունը, բայց դրանք բավականաչափ հասանելի կամ օգտագործված չեն, ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում:

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Կլիմայական ծառայությունների ամենամյա զեկույցն այս տարի նվիրված է առողջապահության խնդիրներին։ Այն ընդգծում է հարմարեցված կլիմայական տեղեկատվության և ծառայությունների անհրաժեշտությունը՝ աջակցելու առողջապահական ոլորտին առավել էքտրեմալ եղանակի, օդի վատ որակի, վարակիչ հիվանդությունների ձևերի փոփոխման և ջրի անապահովության պայմաններում։

Զեկույցում ներկայացված են թեմատիկ ուսումնասիրություններ ամբողջ աշխարհից, որոնք վերաբերվում են կլիմայական և առողջապահական ոլորտների խնդիրներին: Այստեղ ներառվում են  էքստրեմալ  շոգերի, վաղ նախազգուշացման համակարգերի, փոշու մոնիթորինգի հարցերը։ Քննարկվել են ալերգիայի և կլիմայի նկատմամբ զգայուն հիվանդությունների արբանյակային հսկողության խնդիրները:

«Կլիմայական ճգնաժամը առողջապահական ճգնաժամ է, որը հանգեցնում է ավելի ծանր և անկանխատեսելի եղանակային պայմանների՝ խթանելով հիվանդությունների բռնկմանը և նպաստելով վարակիչ հիվանդությունների ավելի բարձր մակարդակին»,- ասել է ՀՕԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և հավելել․«Միասին աշխատելով առողջապահական ոլորտում  բարձրորակ կլիմայական ծառայությունները ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ՝ մենք կարող ենք օգնել պաշտպանել կլիմայի փոփոխության վտանգներին բախվող մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը»:

Մանրամասները՝ այստեղ․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով