Լոռու մարզում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել

https://eco.am/%d5%ac%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4-%d5%bd%d6%87-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ac%d5%ab/

Հայաստանի համար հազվագյուտ համարվող սև արագիլը առաջին անգամ օրերս հայտնաբերվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում։

Eco.am սոցիալական հարթակը NABU-ից տեղեկացավ, որ բույնը հայտնաբերվել է ինկուբացիայի շրջանում:  Ըստ NABU-ի աշխատակիցների, սև արագիլի զույգին Լոռու մարզում դիտարկել են դեռևս 2018 թվականից, իսկ 2024 թվականի ապրիլին հայտնաբերել են թռչնատեսակի բույնը:

Մի քանի փաստ սև արագիլի մասին՝

1․ Ըստ գրականության՝ տեսակը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

2․ ՀՀ-ում տեսակը նկարագրվել է հիմնականում չուի ժամանակ՝ Շիրակի, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում (Adamian, Klem 1999):

3․Ըստ նույն աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանում եղել է 2-3 բույն՝ Տավուշի և Շիրակի մարզերում:

 4․ Լոռու մարզում Սպանգենբերգի կողմից (1951) արվել է ենթադրություն սև արագիլի բնադրման վերաբերյալ, սակայն առանց հաստատման:

5․ Հետագայում՝ 2016 թվականին, նկարագրվել է առաջին բույնը Սյունիքի մարզում` Որոտան գետի հյուսիսային վտակներից մեկի հովտում (Ananian et al 2016):

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արագիլների աղտոտվածության աշխարհագրությունը մեծանում է, իսկ պատճառը մնում է չբացահայտված

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։