Ավելցուկային քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի, որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են:
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել ֆիզիկական ակտիվությունը և շեշտում, որ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները կարիք ունեն վերահսկելու քաշը՝ ճարպակալումից խուսափելու և մի շարք հիվանդությունների զարգացումը կանխելու համար:
Կարևոր է`
1․ սահմանափակել ճարպերի և շաքարի քանակը
2․ ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջահատիկ և ընդեղեն
3․ պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն՝
Երեխաները` օրական 60 րոպե
Մեծահասակները` շաբաթական 150 րոպե:
Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը:
Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է:
Ճարպակալման պատճառները
Չնայած նրան, որ մարմնի քաշի վրա ազդում են գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները, ճարպակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում ֆիզիկական վարժությունների և սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:
Ճարպակալումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն տարիքի հետ հորմոնալ փոփոխությունների ու ոչ ակտիվ ապրելակերպի պատճառով ավելանում է ճարպակալման առաջացման վտանգը:
Ի՞նչ անել
1․ առողջ սնվել. ցածր կալորիականությամբ և սննդանյութերով հարուստ մթերքներ օգտագործել՝ մրգեր, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ,
2․ սահմանափակել հագեցված ճարպերի և քաղցրավենիքի օգտագործումը,
3․ քաղցր ըմպելիքների փոխարեն ջուր օգտագործել,
4․ վերահսկել քաշը,
5․ չափավոր ինտենսիվության ամենօրյա վարժություններ կատարել՝ արագ քայլք և լող,
6․ հրաժարվել ալկոհոլից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն