1956 թվականից յուրաքանչյուր տարի նոյեմբերի 20-ը մշվում է, որպես Երեխաների համաշխարհային օրը։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։
Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։
1959 թվականի հենց այդ օրը ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»։
Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է, թե ինչպես է օդի աղտոտվածությունն ազդեցում երեխաների առողջության վրա։
Պարզվում է
Երեխաները, օդի աղտոտվածության նկատմամբ ավելի խոցելի են համարվում, քանի որ գտնվում են զարգացման փուլում: Նրանց իմունային համակարգն ավելի թույլ է, քան մեծահասակներինը, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում վիրուսների, բակտերիաների և այլ վարակների նկատմամբ: Սա մեծացնում է շնչառական վարակի վտանգը և նվազեցնում նրանց դեմ պայքարելու ունակությունը:
Փոքր երեխաներն ավելի արագ են շնչում, քան մեծահասակները և ավելի շատ օդ են ընդունում իրենց մարմնի քաշի համեմատ, հաճախ բերանի միջոցով, որն ավելի շատ աղտոտիչներ է ընդունում:
1․ Օդի աղտոտվածությունը երեխաների առողջության վրա առաջացնում է ինչպես անմիջական կամ կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն, որոնք կարող են անդառնալի լինել:
2․ Օդի աղտոտվածությունը կապված է շնչառական հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը և ասթման, դրանք իրենց հերթին խորացնում են երեխաների ֆիզիկական և ճանաչողական զարգացումը: Հիվանդ լինելու պարագայում սահմանափակվում է երեխաների ուսման և զարգացման ներուժը:
3․ Օդի աղտոտվածությունը կարող է իր վատ հետևանքներն ունենալ երեխայի առողջության վրա՝ ամբողջ կյանքի ընթացքում: Մեծահասակները, որոնք մանկության տարիներին ենթարկվել են օդի աղտոտվածության, հակված են շնչառական խնդիրներ ունենալ:
4․ Հղիության ընթացքում կնոջ մարմինը կարող է օդից կուտակել վնասակար քիմիական նյութեր՝ դրանք փոխանցելով երեխային:
5․ Օդի աղտոտվածությունը կարող է լրջորեն ազդել պտղի առողջության վրա։ Դա կարող է հանգեցնել հղիության բացասական արդյունքների, ինչպիսիք են վիժումները, վաղ ծննդաբերությունը, ցածր քաշը, ինչպես նաև կարող է ազդել երեխաների ուղեղի առողջ զարգացման վրա:
Թողնել մեկնաբանություն