Ինչպե՞ս է ազդում կոմպոստը՝ շրջակա միջավայրի վրա

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a7-%d5%a1%d5%a6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%b8%d5%b4%d5%ba%d5%b8%d5%bd%d5%bf%d5%a8%d5%9d-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb/

Թեպետ այլ երկրներում աղբի տեսակավորումը վաղուց դարձել է բնակիչների առօրյայի մի մաս, բայց Հայաստանում այն սկսել է կենցաղ ներխուժել վերջին տարիներին։ Երևանյան հազվադեպ բակերում կարող եք հանդիպել աղբի տեսակավորման համար նախատեսված աղբարկղների, որոնք հանրության շրջանում ոչ ճիշտ կիրառման են ենթարկվում։ Դա գալիս է էկոկրթության և էկոիրազեկման արշավների սակավությունից։ Հաճախ միայն խոսվում է հայաստանյան շրջակա միջավայրի ու բնության աղտոտվածության մասին, Սևանի ափամերձ տարածքների ու տեսարժան վայրերի հարակից տարածքներում բացօթյա պիկնիկներից հետո գոյացած աղբակույտերի մասին, բայց ճիշտ իրազեկման կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում հասարակության շրջանում՝ դրանք կանխելու համար։

Աղբի տեսակավորման կարևոր ճյուղերից մեկն էլ հենց վերամշակումն է՝ սննդի մնացորդների և բնական թափոնների տեսքով, մեկ բառով ասած՝ կոմպոստավորումը, որի մասին իրազեկված է միայն հայ հասարակության մոտավորապես տասը տոկոսը։ Սակայն, եթե լրջորեն մոտենանք հարցին ապա կոմպոստավորումը կթեթևացնի ՀՀ շրջակա միջավայրի որոշ խնդիրներ։

Ի՞նչ է կոմպոստացումը

Կոմպոստացումը որոշ մթերքների բնական վերամշակման եղանակ է։ Սննդի մնացորդները կոմպոստացվելու դեպքում բեռնաթափում են աղբը, հարստացնում հողը օգտակար սննդանյութերով։ Կոմպոստացումը ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենում կենդանիների, մարդկանց առողջության վրա և բարելավում է շրջակա միջավայրը։

Ինչպե՞ս է ազդում կոմպոստը՝ շրջակա միջավայրի վրա

1․Նվազեցնում է Աղբավայրերում առաջացող ջերմոցային գազերի քանակը։

2․ Նվազեցնում է քիմիական պարարտանյութերի օգտագործման անհրաժեշտությունը։

3․ Բարձրացնում է գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը։

4․Նպաստում է բուսականության վերականգնմանը՝ բարձրացնելով հողի որակը։

5․ Նպաստում է հողի վերականգնմանը՝ վնասակար թափոնների ազդեցությունից հետո։

6․ Նպաստում է հողի խոնավության ավելի երկար պահպանմանը։

7․Նվազեցնում է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը։

8․ Հողի որակի բարելավման արդյունքում մթերքները հարստանում են անհրաժեշտ սննդանյութերով, ինչն ուղղակի ազդեցություն է գործում մարդկանց առողջության վրա։

Ի՞նչը չի կարելի կոմպոստացնել

Կոմպոստացման համար անվնաս են այն մթերքները, որոնք ստացվում են հողից, հետևաբար կոմպոստացման ենթակա չեն կենդանական ծագման, ինչպես նաև արհեստական ճանապարհով ստացված մթերքները, այդ թվում՝

1․կենդանիների միս, ոսկորներ, ճարպ ու կաշի,

2․կաթնամթերք, ձվի դեղնուց ու սպիտակուց,

3․ընտանի մսակեր կենդանիների արտաթորանքը,

4․վերամշակված փայտանյութ, հիվանդ ծառեր և ճյուղեր,

5․կոմպոստի մեջ խորհուրդ չի տրվում նաև ավելացնել սոխ ու սխտոր, քանի որ դրանք կարող են վանել անձրևաորդերին։

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մթերքները ճիշտ պահպանեք սառնարանում

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով