Ամռան գալուն պես գիրանալու հակում ունեցողները բախվում են ավելորդ քաշի հետ ամենօրյա պայքարի։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է` ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է ուղեցույց՝ ճարպակալման պատճառների և կանխարգելման համար։
Մարմնի քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները`
1․ գենետիկ նախատրամադրվածություն, սովորություններ
2․ անառողջ սնունդ
3․ ֆիզիկական ակտիվության պակաս
4․ քնի անկանոն ռեժիմ
Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ծանր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է:
Քաշի ավելացումը կանխելու և նիհարելու քայլերը.
1․ օգտագործե՛ք ցածր կալորիականությամբ և սննդարար նյութերով հարուստ մթերք` միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ,
2․ սահմանափակե՛ք հագեցած ճարպերի, քաղցրավենիքի օգտագործումը,
3․ յուղոտ միսն ու մսամթերքը փոխարինե՛ք լոբազգիներով, ձկնամթերքով, թռչնամսով կամ անյուղ մսով,
4․ հրաժարվե՛ք ալկոհոլից,
5․քաղցր գազավորված ըմպելիքի և հյութերի փոխարեն օգտագործե՛ք ջուր,
6․ ամեն օր կատարե՛ք ֆիզիկական վարժություններ` արագ քայլք, լող (չափավոր ինտենսիվության, 150 րոպե շաբաթական),
7․ օգտագործե՛ք ցածր յուղայնությամբ կաթնամթերք:
Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք ճարպակալում
Հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)
Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է:
Տես լուսանկարում․
Թողնել մեկնաբանություն